երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում հայրը որդու անվամբ հաշվառված հրացանով կրակել է իրեն

Երևանում հայրը որդու անվամբ հաշվառված հրացանով կրակել է իրեն

Երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապօգնության կենտրոնից, որ շտապօգնության բժիշկների 02 խումբը կանչով մեկնել է Լ․ Խաչիկյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացու։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամ 14։30-ի սահմաններում իրենց տանը 63-ամյա Սիմոն Մ․-ն «Սայգա» տիպի ողորկափող հրացանով կրակել է իր վրա։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ հրացանը, որով հայրն ինքնապանություն է գործել, պատկանում է նրա 22 ամյա որդուն։

  • Կիսվել: