ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հաջոյանի հրավերով Հնդկաստանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում եզդիների հոգևոր կենտրոն

Հաջոյանի հրավերով Հնդկաստանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ-ում եզդիների հոգևոր կենտրոն

Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանի հրավերով՝ օգոստոսի 17-ին, Հնդկաստանի ազգային խորհրդի մշակութային կապերի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր Վինայ Սահասրաբուդհեն, Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, «Հնդկա-հայկական բարեկամության» ՀԿ նախագահ Ռանանջայ Անանդի հետ  պաշտոնապես այցելել են Հայաստանում եզդիների Ակնալճի հոգևոր կենտրոն։

Նրանց ընդունել են ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը, եզդի հոգևորականներ և այլք:

Այցելության ընթացքում Հնդկաստանի պետական այրերը ծաղիկներ են դրել եզդի ժողովրդի 2014 թվականի ցեղասպանության հուշակոթողի, ինչպես նաև 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի և եզդիների ցեղասպանությունը հավերժացնող հուշաքարին՝ այդպիսով հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Հյուրերին ներկայացվել է եզդիական տաճարը, տեղի հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը և այնտեղ հուղարկավորված հերոսների պատմությունն ու կարևոր դրվագները, Հայաստանում եզդիական համայնքի ձեռքբերումներն ու մշակույթի պահպանման ու զարգացման լայն հնարավորությունները:

Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն Հնդկաստանի խորհրդարանում եզդի ժողովրդի ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելու վերաբերյալ:

  • Կիսվել: