Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են․ Ծինփին
Չինաստանն ու Հնդկաստանը մրցակիցներ չեն, գործընկերներ են: Այս մասին Դելիում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Մոդիի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Ծինփինը հավելել է, որ Չինաստանի և Հնդկաստանի համագործակցությունը կարող է ապահովել երկրների փոխադարձ հաջողությունը։
«Չինաստանն ու Հնդկաստանը տարբերվում են միմյանցից՝ յուրաքանչյուրն ունենալով իր ազգային առանձնահատկությունը, սակայն նրանք լիովին կարող են օգտագործել փոխադարձ առավելությունները, աջակցել միմյանց, նպաստել երկկողմ հաջողությանը և միասին զարգանալ»,-ասել է նա։
Ըստ Ծինփինի՝ ՉԺՀ-ն և Հնդկաստանը պետք է կոորդինացնեն իրենց փոխգործակցությունը օբյեկտիվ և ռացիոնալ ռազմավարական ընկալման հիման վրա։ Նրա խոսքով՝ երկու պետությունների համագործակցությունը ստեղծում է զարգացման հնարավորություններ, այլ ոչ թե սպառնալիք և համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին։



