ՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները
Դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության Արդյունաբերության և ներքին առևտրի խթանման դեպարտամենտի (DPIIT) քարտուղար Ամարդիպ Սինգհ Բհաթիայի հետ: Այս մասին տեղեկացնում են Հնդկաստանում ՀՀ դեսպանությունից։
ՀՀ դեսպանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել հայկական ծագման ապրանքների արտահանման խթանման, առևտրատնտեսական համագործակցության զարգացման, բարձր տեխնոլոգիաների, դեղագործության, զբոսաշրջության և այլ բնագավառներում փոխգործակցության, գործարար թիրախային պատվիրակությունների փոխանակման և փոխկապակցվածության ապահովման կարևորության վրա:
Ներկայացվել են «Firebird»-ի, Խաղաղության խաչմերուկի, ԹՐԻՓՓ-ի հնարավորությունները:



