ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Ատոմային էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Էդուարդ Մարտիրոսյան

Ատոմային էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի. Էդուարդ Մարտիրոսյան

Ատոմային էներգետիկան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Մեծամորի ատոմակայանի գլխավոր տնօրենը՝ Էդուարդ Մարտիրոսյանը ելույթ է ունեցել Մոսկվայում կայացած «Ռուսական էներգետիկ շաբաթ» 9-րդ համաժողովում։

«Հայկական ԱԷԿ-ն ապահովում է էլեկտրաէներգիայի զգալի մասը՝ ապահովելով երկրի էլեկտրաէներգիայի 30-40 տոկոսը: ԱԷԿ-ի անվտանգությունը միայն տեխնիկական պահանջների պահպանման խնդիր չէ, այն երկարաժամկետ պատասխանատվություն է պետության, հասարակության և ապագա սերունդների առջև:

Վերջին տարիներին կայանում իրականացվել են վերակառուցման և արդիականացման լայնածավալ աշխատանքներ։ Վերջին 6-8 տարիների ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման համար հատկացվել է մոտ 500 մլն դոլար։ Այս աշխատանքը հաջողությամբ ավարտվել է գործընկերների, այդ թվում՝ «Ռոսատոմի» օգնությամբ։

Հայաստանի համար սկզբունքորեն կարևոր է շարունակել այդ աշխատանքը, զարգացնել կայանը և անձնակազմին, ինչպես նաև բաց մասնագիտական համագործակցություն պահպանել միջազգային միջուկային հանրության և տարածաշրջանի գործընկերների հետ: Երևանը էներգետիկ համագործակցություն է զարգացնում հարևան Իրանի, Վրաստանի, իսկ հեռանկարում՝ նաև Ադրբեջանի հետ»,- նշել է նա։

  • Կիսվել: