«3+3» ձևաչափով նախաձեռնությունները կօգնեն Հարավային Կովկասում էներգահամագործակցությանը․ Իրանի նավթի նախարար
«3+3» ձևաչափով նախաձեռնությունները կօգնեն Հարավային Կովկասում էներգահամագործակցությանը, կարծում Է Իրանի նավթի նախարարը։
«Ելնելով այն բանից, թե ինչ է անհրաժեշտ շուկային, մենք կարող ենք արտահանել, ներմուծել, սվոփ-գործառնություններ իրականացնել։ Ինձ թվում է, որ «3+3» հարթակը (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա և Վրաստան), հաշվի առնելով այն նախաձեռնությունները, որոնք կառաջարկվեն այսօրվա հանդիպման շրջանակներում, կարող են ազդել և ձևավորել նոր էներգետիկ օրակարգ», - ասել է Սաիդ Տավակկոլին Մոսկվայում կայացած «Ռուսական էներգետիկ շաբաթ» համաժողովում:



