հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի գլխուղեղի, որովայնի սալջարդ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է, ունի գլխուղեղի, որովայնի սալջարդ

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջնակը տեղափոխվել է Երեւան. նա ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք: Աս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Գյումրիում ծեծի են ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»:

Երեխան տեղում վիրահատվել է: Վիճակից ելնելով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ռեանիմոբիլը գիշերը մեկնել է Գյումրի ու երեխային տեղափոխել Երևան։

Ունի համակցված վնասվածքներ, գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի սալջարդ, որովայնի սալջարդ, աջ ամրակի կոտրվածք։ Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք»:

 

  • Կիսվել: