«Աէրոֆլոտը» երկարաձգել է Կրասնոդարից դեպի Գյումրի թռիչքները
«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը մոտակա ամիսներին կշարունակի իրականացնել կանոնավոր չվերթեր Կրասնոդար- Գյումրի-Կրասնոդար ուղղությամբ: Այս մասին հայտնում են փոխադրողի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ հոկտեմբերի 26-ից ավիաընկերությունն այս երթուղով չվերթեր կիրականացնի շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին:
Ավիաընկերությունը թռիչքներն իրականացնում է Airbus A320 ինքնաթիռներով՝ էկոնոմ և բիզնես դասի ծառայություններ առաջարկելով։



