Գյումրիում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է
Գյումրիի Տիգրան Մեծ–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է, հայտնում են Գյումրու համայնքապետարանից:
՛՛Քանդման աշխատանքներին տեղում հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։ Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու և դադարեցնելու տվյալ աշխատանքները՛՛,-ասված է հաղորդագրության մեջ: