երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները

ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեին հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։

Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։

Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է։

  • Կիսվել: