հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրին և Տվերը դարձել են քույր քաղաքներ

Գյումրին և Տվերը դարձել են քույր քաղաքներ

Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ  Դավիթ Առուշանյանը և    ՌԴ Տվերի քաղաքապետ Ալեքսեյ Օգոնկովը  հուլիսի 20-ին Տվերում  ստորագրել են համագործակցության համաձայնագիր,  որի համաձայն Գյումրին և Տվերը դառնում են քույր քաղաքներ:

Ալեքսեյ Օգոնկովի հետ զրույցի ընթացքում Դավիթ Առուշանյանը ընդգծել է մշակույթի, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի և թեթև արդյունաբերության ոլորտներում Գյումրիի ունեցած ներուժն ու ռեսուրսները։
 

«Ստորագրված համաձայնագիրը երկու քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման առաջին քայլն է։ Փոխգործակցությունը համակարգելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակման նպատակով կկազմակերպվեն աշխատանքային հանդիպումներ և պատվիրակությունների փոխայցեր, կանցկացվեն խորհրդակցություններ և բանակցություններ, անհրաժեշտության դեպքում կստեղծվեն աշխատանքային խմբեր՝ համագործակցության տարբեր ոլորտներում: Պայմանավորվեցինք նպաստել նաև Գյումրիի և Տվերի միջև գործարար կապերի ստեղծմանը»,- մանրամասնել է Դավիթ Առուշանյանը։

Ալեքսեյ Օգոնկովն իր հերթին շեշտել է, որ Տվերում մի շարք ոլորտների զարգացման գործում իր ներդրումն ունի նաև հայ համայնքը՝ ի դեմս Տվերում բնակվող գյումրեցիների։

  • Կիսվել: