Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել:
«Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով
Գյումրեցիներն այլևս չհանդուրժելով համայնքապետարանի պատասխանատուների՝ քաղաքի և քաղաքացիների նկատմամբ դրսևորվող անտարբերությունը, փորձում են քայքայված և անանցանելի ճանապարհները քիչ թե շատ երթևեկելի դարձնել սեփական միջոցներով։
Փողոցների հսկա փոսերը մարդիկ ստիպված փակում են ձեռքի տակ եղած ամենատարբեր միջոցներով՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու համար։
Լուսանկարները Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը տրամադրել են գյումրեցիները»,-ասված է գրառման մեջ:






