երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Գնել Սանոսյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» ծանոթացել է արխիվային նյութերի պահման պայմաններին

Գնել Սանոսյանը «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» ծանոթացել է արխիվային նյութերի պահման պայմաններին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է ՏԿԵ նախարարության ենթակայությամբ գործող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Նախարար Սանոսյանը նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի և ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել շենքում, ծանոթացել շենքային պայմաններին, արխիվային նյութերի պահման պայմաններին, հանդիպել և զրուցել է աշխատակիցների հետ։

Աշխատակիցները նախարարին են ներկայացրել շենքային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներ, որոնց շուրջ քննարկում է ծավալվել։

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ն իրականացնում է ընդերքի մասին երկրաբանական տեղեկատվության հավաքագրում, հաշվառում, պահպանում, հանքավայրերի երևակումների կադաստրի վարում, պաշարների պետական հաշվեկշռի վարում, երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների հաշվառում, ընդերքաօգտագործման իրավունքների հաշվառում և պահպանում։

  • Կիսվել: