Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ կան շատ խնդիրներ, որոնք խորհուրդը պետք է լուծի.
«Կարծում եմ, որ խորհուրդն ամբողջությամբ պատրաստակամ է իր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու ու ավելի լավ իրավիճակ ունենալու համար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Մալխասյանն ընտրվել է ԵՊՀ ՀԽ քարտուղար։


