ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համոզված եմ՝ կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց. Հովհաննես Հովհաննիսյան

Համոզված եմ՝ կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց. Հովհաննես Հովհաննիսյան

ԵՊՀ նորընտիր ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում մեծ պատիվ և պատասխանատվություն է համարել Մայր բուհի ռեկտորի պաշտոնն ստանձնելը:

«Ես համոզված եմ՝ մարդակենտրոն մոտեցումների, ուսանողակենտրոն ուսուցման, պրոֆեսորադասախոսական կազմի տեղի և դերի վերարժևորման, կրթական միջավայրում բարեվարքության արմատավորման և համալսարանականի նկատմամբ մշտական հոգածության շնորհիվ մենք կկարողանանք ԵՊՀ-ն դարձնել գիտակրթական ու մշակութային հզոր կառույց, մտավոր ներուժի անհուն շտեմարան և փորձագիտական կարևոր հենարան:

Մեր անձնակազմի, ուսանողների և շրջանավարտների համախմբմամբ, մեր ավանդույթների պահպանմամբ ու նորարարական գաղափարների կյանքի կոչմամբ մենք անպայմանորեն կհասնենք մեր նախանշած նպատակներին ու կնպաստենք մեր մտքի հզորացման, մշակութային արժեքների պահպանման ու կերտման, ինչպես նաև երկրի ընդհանուր առաջընթացի գործին»,- գրել է Հովհաննիսյանը:

 

  • Կիսվել: