շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Որակյալ կրթության շնորհիվ մենք կկարողանանք հզորանալ ու դիմակայել բոլոր մարտահրավերներին․ ԵՊՀ ռեկտոր

Որակյալ կրթության շնորհիվ մենք կկարողանանք հզորանալ ու դիմակայել բոլոր մարտահրավերներին․ ԵՊՀ ռեկտոր

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շնորհավոևական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով։ ԵՊՀ ռեկտորնի ուղերձը ստորեւ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Այսօր ոչ միայն հպարտանալու, այլև մեր պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու կորուստների մասին խորհելու առիթ է, հնարավորություն՝ վերարժևորելու անկախությունն ու ազատությունը։

Ես կարծում եմ` անկախությունը կարողություն է, որը թույլ է տալիս սահմանել սեփական նպատակները, երազանքներն ու այն քայլերը, որոնցով կարելի է հասնել դրանց իրագործմանը։ Ես վստահ եմ, որ այս կարողության զարգացման ամենակարևոր բաղադրիչը կրթությունն է։ Հենց որակյալ կրթության շնորհիվ մենք կկարողանանք հզորանալ ու դիմակայել բոլոր մարտահրավերներին։

Այս տեսանկյունից ես համոզված եմ, որ ԵՊՀ-ն այն կարևոր հանգույցն է, որը կարող է ստեղծել համապատասխան ներուժ և միջավայր, որոնք կնպաստեն մեր երկրի անկախության և ինքնիշխանության պահպանմանն ու ամրապնդմանը»:

  • Կիսվել: