երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը

Մահացել է ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ 

Արամ Սիմոնյանը պատմագետ էր, հրապարակախոս, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ։ Նա 2006 թվականից եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր եւ հրաժարական է ներկայացրել 2019 թվականի մայիսի 23-ին։ Արամ Սիմոնյանը եղել է Հանրապետական կուսակցության անդամ։

Սիմոնյանը հեղինակ է 85 գիտական աշխատանքների, որոնցից 4-ը մենագրություններ են։

  • Կիսվել: