չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի պետական համալսարան՝ շրջայցի ընթացքում ծանոթացել լաբորատոր կարղությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Վարչապետը նախ եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի ֆինանսավորման շրջանակներում։ Մասնավորապես, վարչապետին ներկայացվել են պրոֆեսոր Լևոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնը:

Վարչապետին է ներկայացվել նաև ԵՊՀ նորաստեղծ հուշ-պուրակը, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին: Վարչապետը ծաղիկիներ է խոնարհել և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում: Վարչապետին ներկայացվել են մանրէների նյութափոխանակության լաբորատորիան, մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնը, Փորձարարական ախտաբանության և բջջային ազդանշանի փոխանցման գիտական լաբորատորիան:

Նշվել է, որ 2022-2024 թվականներին պետական բյուջեի միջոցներով ԵՊՀ-ի համար ձեռք են բերվել շուրջ 3 մլրդ դրամի գիտական և լաբորատոր սարքավորումներ:
Երևանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել դասախոսների և ուսանողների հետ, ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

  • Կիսվել: