երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերու ծնողը քարով հարվածել է Կառավարության շենքին, նրան բերման են ենթարկել ուժի կիրառմամբ․ (տեսանյութ)168․am

Գերու ծնողը քարով հարվածել է Կառավարության շենքին, նրան բերման են ենթարկել ուժի կիրառմամբ․ (տեսանյութ)168․am

Կառավարության շենքի մոտ այսօր վաղ առավոտից հավաքվել էին 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղի տարածքում մարտական հերթապահությունում ընդգրկված, ապա գերեվարված տղաների հարազատները։ Կառավարության նիստից հետո նրանք զրուցեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, սակայն չցանկացան, որպեսզի լրատվամիջոցներն այն լուսաբանեն, գրում է 168.am-ը։

Ավելի ուշ հաստատված և Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատները փորձեցին փակել Տիգրան Մեծ պողոտա-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածը։

Քաղաքացիներից մի տղամարդ էլ քարով հարվածեց Կառավարության շենքի մուտքի դռանը, ինչից հետո ոստիկանության կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ նրան բերման ենթարկեցին։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: