ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի համաշխարհային սովը հաղթահարելու համար

Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի համաշխարհային սովը հաղթահարելու համար

Գերմանիան մեծացնում Է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: 880 միլիոն եվրո կտրամադրվի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն։

«Այդ միջոցները զարգացող երկրներին հնարավորություն են ընձեռում դառնալու ավելի անկախ։ Միջոցները կուղղորդվեն այնտեղ, որտեղ դրանց կարիքը մեծ Է»,- հայտարարել Է Գերմանիայի համագործակցության եւ զարգացման գործերով նախարար Սվենյա Շուլցեն:

Օրինակ՝ երաշտից տուժած երկրներ՝ Քենիա, Սուդան եւ Եթովպիա: Ենթադրվում Է, որ աջակցություն ցույց կտրվի նաեւ այն երկրներին, որոնք խիստ տուժել են կլիմայի փոփոխությունից եւ զինված հակամարտություններից: Խոսքը վերաբերում Է, օրինակ, Սահելի տարածաշրջանին եւ Մերձավոր Արեւելքի երկրներին: Միջոցների բաշխումը կկատարվի հումանիտար կազմակերպությունների միջնորդությամբ։

 

  • Կիսվել: