ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Անտառային խոշոր հրդեհներ Գերմանիայում. տարհանվել է մոտ 1,800 մարդ

Անտառային խոշոր հրդեհներ Գերմանիայում. տարհանվել է մոտ 1,800 մարդ

Գերմանիայի արևմուտքում՝ Հյուսիսային Հրեին-Վեսթֆալիա դաշնային հողի Հյուրտգենվալդ համայնքում, անտառային հրդեհի պատճառով Գայ շրջանում շուրջ 1,800 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անդելով Bild-ին:

Նշվում է, որ կրակը մոլեգնել է ամբողջ գիշեր՝ բորբոքվելով Հյուրտգենվալդից (Դյուրենի շրջան) մոտ 500 մ հեռավորության վրա, սակայն բոցը շարժվել է դեպի Գայ շրջանի կողմը։ Արդյունքում որոշում է կայացվել հրատապ կարգով տարհանել ամբողջ բնակավայրի բնակիչներին։ Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 25 հեկտար։

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: