հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել․ մարզպետ

Գեղարքունիքի մարզում հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել․ մարզպետ

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնապես հերքում է լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունը՝ թե ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։ Այս մասին մարզպետը գրել է ֆեյսբուքի իր էջում․

«Ամբողջ օրվա ընթացքում Գեղարքունիքի մարզի սահմանների ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել։ Կոչ եմ անում անհիմն լարվածություն չառաջացնել, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել»։

 

  • Կիսվել: