կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2024 թվականի առաջին երկու օրերին գրանցվել է 6 ծնունդ

Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում 2024 թվականի առաջին երկու օրերին գրանցվել է 6 ծնունդ

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում 2024 թվականի առաջին երկու օրերին գրանցվել է 6 ծնունդ՝ 4 տղա եւ 2 աղջիկ։ Ինչպես փոխանցեցին Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատություններից, 4 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, մեկական ծնունդներ՝ Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոններում։

Վարդենիսի ԲԿ-ում եւ Ճամբարակի առողջության կենտրոնում այս տարվա առաջին երկու օրերին ծնունդներ չեն գրանցվել։ Մարտունու ծննդատանը լույս աշխարհ են եկել 3 տղա, 1 աղջիկ, Սեւանի ԲԿ-ում՝ 1 տղա, Գավառի ԲԿ-ում՝ 1 աղջիկ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի առաջին երկու օրերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել էր 22 ծնունդ՝ 12 տղա, 10 աղջիկ։

  • Կիսվել: