հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գազամատակարարման անջատումներ Լոռու և Արմավիրի մարզերում

Գազամատակարարման անջատումներ Լոռու և Արմավիրի մարզերում

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 20-ին ժամը 10:00-15:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 94, 96/1, 98 բազմաբնակարան շենքերի, Ուսանողական, Շինարարների փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազասպառողներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները:

Մեկ այլ հայտարարությունում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Արմավիրի մարզի Բաղրամյան և Նոյակերտ գյուղերի գազասպառողների գազամատակարարումը:

  • Կիսվել: