ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գավառում այրվել է կայանված բեռնատար՝ բեռնված 160 հակ անասնակերով

Գավառում այրվել է կայանված բեռնատար՝ բեռնված 160 հակ անասնակերով

Օգոստոսի 21-ին՝ ժամը 21:20-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի «Դոմիկներ» կոչվող փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Միքայելյան 2-րդ փողոցում այրվում է կայանած «Zil» մակնիշի բեռնատար ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:55-ին, մարվել՝ 23:49-ին: Այրվել են ավտոմեքենան և վերջինիս թափքում կուտակած մոտ 160 հակ անասնակեր։

  • Կիսվել: