Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանն առաջատարների թվում են. Շախմատի ԵԱ
Սլովենիայում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Կայացել է 6-րդ տուրը։
Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանն այս տուրում ոչ-ոքի է խաղացել և իր ակտիվում ունի 5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սամվել Տեր-Սահակյանը, ով այս տուրում հաղթանակ է տարել: Գաբրիել Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը՝ ընդամենը կես միավոր զիջելով մրցաշարի առաջատար գերմանացի Մաթիաս Բլյուբաումին:
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանն ունեն 4,5-ական միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 4, Արթուր Դավթյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Մամիկոն Ղարիբյանը՝ 3,5-ական: Էմին Օհանյանն ունի 2,5 միավոր:


