ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ֆեյսբուքյան գրառումը չեմ ջնջել․ Վահրամ Ավետիսյան

Ֆեյսբուքյան գրառումը չեմ ջնջել․ Վահրամ Ավետիսյան

ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր այն գրառմանը, որը «Մարտի 1»-ի զոհերի հարազատներն ու նախկին քաղբանտարկյալները վիրավորական էին համարել:

Մասնավորապես, լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է փակել գրառումը, նա նախ նշեց, որ ֆեյսբուքյան գրառումը չի ջնջել, պարզապես ովքեր իր ընկերների մեջ են, նրանց համար բաց է:

«Այս պրոցեսներից հետ որոշակի հարձակում սկսվեց վիրտուալ տիրույթում իմ նկատմամբ, ընտանիքի անդամների նկատմամբ, եւ ես ցանկություն չունեի, որ իմ էջին պարբերաբար գրառումներ կատարեն եւ այդ գրառումներին անդրադարձ կատարվի: Այդ փուլում նմանատիպ հարցադրումներին պատասխանելն անիմաստ էր:

Իմ գրառումը փորձում են ասոցացնել նրա հետ, որ ես փորձել եմ դրանով անդրադառնալ «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին կամ այդ  իրադարձությունների հետեւանքով տուժած uանձանց: Ցանկանում եմ նշել, որ մարտի 1-ի իրադարձությունները մեր նորանկախ պետության արյունահոսող վերքերի շարքին դասվող իրադարձություններ են, եւ որեւէ կերպ իմ գրառումը չի կարող առնչվել «Մարտի 1»-ի դեպքերին առնչված սուբյեկտներին:

Եթե որպես անկախ ու անաչառ դիտորդ դուք հետեւեք պարբերաբար լրատվամիջոցներին տեղեկություններ տրամադրող սուբյեկտային կազմը, դուք կգտնեք հարցի պատասխանը»,- հայտարարեց նա։

Նշենք, որ Վահրամ Ավետիսյանն իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր. «Տարբեր լրատվամիջոցների, ֆեյքերի և հայտնի անհայտների հրապարակումներին արձագանքելը, նրանց որևէ փաստարկ ներկայացնելն անիմաստ է, քանի որ ակնհայտ են այդ հրապարակումներն իրականացրած անձանց նեղ անձնական, հատվածական և խմբային շահերը, հայտնի են այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական հատկանիշները և բարոյական կերպարը»:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, Վահրամ Ավետիսյանն ասաց, որ որպես ՀՀ քաղաքացի ունի «Մարտի 1»-ի իրադարձությունների նկատմամբ իր մոտեցումը։

«Խմբակցության հետ քննարկումների ժամանակ հնարավորություն եմ ունեցել առավել չակերտները բաց ներկայացնել այդ մոտեցումները, բայց ուզում եմ մի բան հաշվի առնեք, որ ՍԴ դատավորի թեկնածուի նկատմամբ կիրառելի են ՍԴ դատավորի վարքագծի կանոնները, և ես չեմ կարող հրապարակային կարծիք արտահայտել այնպիսի հարցերի վերաբերյալ, որպիսիք կարող են հետագայում քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում»,- ընդգծեց Վահրամ Ավետիսյանը:

Լրագրողները նաև ասաց, որ Վահե Գրիգորյանը, կարծես թե, դեմ է իր թեկնածությանը, ինչն է պատճառը կամ արդյոք ճանաչում են միմյանց, նա նշեց, որ Վահե Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունի, իր հետ ծանոթացել է մի անգամ «Քվանտ» վարժարանում՝ երեխաների ընդունելության քննությունների ժամանակ, այլ շփումներ չի ունեցել։

 

  • Կիսվել: