շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ում էր վերաբերում ֆեյսբուքյան գրառումը. Ծառուկյանի պատասխանը

Ում էր վերաբերում ֆեյսբուքյան գրառումը. Ծառուկյանի պատասխանը

Այսօր լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ իր ֆեյսբուքյան աղմկահարույց գրառմանը և մասնավորապես այն հարցին, թե ում էր այն վերաբերում:

՛՛Ում որ վերաբերում էր, ինքը դա տեսել է, հասկացել է, զգացել է՛՛,-ասաց նա:

Ծառուկյանը չմեկնաբանեց, սակայն, լրագրողի ճշտող հարցը, թե արդյոք այն Նիկոլ Փաշինյանի՞ն էր վերաբերում, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. ՛՛Կարծում եմ ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

Դրանից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. «Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել՛՛:

 

  • Կիսվել: