ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են։ Այս մասին ֆեյսբուքյան տեսանյութում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա, բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորները և հրամանատարները: Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը», - նշել է նա։

Սերժ Սարգսյանի խոսքով՝ արտաքին հետախուզական տյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրեցինք 4-5 անգամ ավելի զինվորների, սպաների և սպառազինության կորուստ: Ադրբեջանցիներն, իրենց տվյալներով, կորցրել են հազարից ավելի զինվոր:

«Այդպիսի մեծ մարտից և հաղթանակից հետո մենք տխուր էինք և սգավոր, բայց միևնույն ժամանակ հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին», - ասել է ՀՀ երրորդ նախագահը:

 

 
facebook sharing button 

  • Կիսվել: