կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Չեմ համարում, որ անելանելի վիճակ է, լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ․ Սերժ Սարգսյան

Չեմ համարում, որ անելանելի վիճակ է, լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ․ Սերժ Սարգսյան

Ես չեմ կարծում, որ վիճակն անելանելի է, վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները. Դա միանշանակ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ես երեկ շատ ուշադիր լսել եմ Վարդան Օսկանյանի առաջարկությունները, կարծում եմ՝ տրամաբանական է այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, եւ իրականացնելի է: Իհարկե, ծանր է  վիճակը, դժվարությունները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ անելանելի վիճակ է»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ լավագույն լուծումը իշխանափոխությունը կլիներ. «Բայց եթե իրոք կարողանան պայմանավորվել, որ մի խումբ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ աշխատի, իսկ մնացածը լռեն, կարող է դա էլ իրականանա: Թեեւ չեմ կարծում, որ այդ մարդիկ ի վիճակի են նման պայմանավորվածության գնալու»,-ասաց նա:

 

  • Կիսվել: