կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տեղի ունեցավ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսը

Տեղի ունեցավ ՀՀ նախագահի նախկին մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսը։

Մասնագիտությամբ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ երրորդ նախագահի մամուլի քարտուղար (2008-2010թթ.) Սամվել Ֆարմանյանն ականատեսի վկայություններով ներկայացնում է ֆուտբոլային դիվանագիտության ամբողջ ընթացքը։ Գրքում առաջին անգամ գաղտնազերծվում են նախագահ Սերժ Սարգսյանի բանակցությունները, որոնք 2008-2010թթ. նա վարել է Թուրքիայի նախագահ Գյուլի, վարչապետ Էրդողանի, Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, ԱՄՆ նախագահ Օբամայի, պետքարտուղար Քլինթոնի եւ այլ պաշտոնյաների հետ։

«Գիրքն իմ մեմուարներն է, ականատեսի վկայությունները՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման այն փորձի մասին, որը ստացել է «ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը՝ 2008-10 թթ-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆարմանյանը։

Ֆարմանյանի խոսքով՝ ուշադիր ընթերցողը կարող է ինքնուրուն բռնել պատճառահետևանքային կապերի այն «կարմիր թելը», որը հանգեցնելու էր Հայաստանում 2018թ․-ի իրադարձություններին և ածանցյալ աղետին.

«Բոլորիս աչքի առաջ հանրային գիտակցության մանիպուլացիան, հիշողության կորուստը, պատմության ուրացումը կամ խեղաթյուրումը կարող է աղետի դուռը տանել աշխարհի բոլոր ժողովուրդներին։ Գիրքը շարադրելիս նպատակս եղել է այն, որ իմ տիրապետած տեղեկությունները՝ գաղտնազերծված տեղեկությունները, դարձնել հանրության սեփականությունը»:

Ինչո՞ւ եւ ինչպե՞ս սկիզբ առավ հայ-թուրքական գործընթացը։ Ի՞նչ ընտրության առաջ էր կանգնած Հայաստանը։ Ի՞նչ էր իրականում տեղի ունենում Նյու Յորքում, Դավոսում, Մյունխենում, Պրահայում, Ստամբուլում, Ցյուրիխում եւ Բուրսայում՝ հանգամանորեն ներկայացված է «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքում։

  • Կիսվել: