շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում «Շևրոլե»-ի և մոպեդի բախման հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է

Երևանում «Շևրոլե»-ի և մոպեդի բախման հետևանքով մեկ անձ հոսպիտալացվել է

Երևանում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 20-ամյա քաղաքացի է հոսպիտալացվել։ 
Այսօր ժամը 15։30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցում բախվել են «Շևրոլե» մակնիշի մեքենան և մոպեդը։ 20-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

  • Կիսվել: