կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է սահմանային թույլատրելի չափը

Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է սահմանային թույլատրելի չափը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է տվյալներ Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ որի, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ հուլիսի 21-24-ը և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-ին, 22-ին և 27-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հուլիսի 22-ին, 24-27-ը, Նոր Նորքում՝ հուլիսի 26-ին և 27-ին, Արաբկիրում՝ հուլիսի 21-24-ը։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում հուլիսի 26-ին և 27-ին։

 

  • Կիսվել: