հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանում մթնոլորտային օդի որակը վերջին շաբաթվա ընթացքում

Երևանում մթնոլորտային օդի որակը վերջին շաբաթվա ընթացքում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 29-ից մարտը 6-ը:

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր նորքում՝ փետրվարի 29-ին, մարտի 1-ին, 3-ին, 4-ին և 6-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում փետրվարի 29-ին, մարտի 1-ին, 4-6-ը։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում՝ փետրվարի 29-ին։

  • Կիսվել: