չորեքշաբթի, սեպտեմբեր 28
28 / 9 / 2022
 Երևանում հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում․վնասվել են նաև կողքին կայանված մեքենաները

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված Hyundai Elantra-ում․վնասվել են նաև կողքին կայանված մեքենաները

Երեւանում այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ավանի Նարեկացի թաղամասի 54 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, պարզվել է, որ այրվել է շենքի բակում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը, իսկ հրդեհի հետևանքով էլ ջերմահարվել են մոտակայքում կայանված Kia և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաների լուսարձակները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրդեհի պատճառը պարզվում է։

  • Կիսվել: