շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. պատգամավոր

Երևանում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը. պատգամավոր

Համաճարակը ցցուն կերպով ջրի երես հանեց արհեստական աճած դպրոցների խնդիրները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Այ ինձ հետաքրքիր է , թե ինչպե՞ս պետք է 3 տասնյակ ունեցող դասարանը բաժանվի երեք խմբի և այդ բաժանման արդյունքում դպրոցում բոլոր դասարանները տեղ ունենան : Սպասում եմ սեպտեմբերին, որ հասկանամ ինչու՞ է օրինակ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցը շարունակում ընդունել 250 աշակերտ և ո՞րն է այդ դպրոցի բացառիկթյունը , որի հաշվին Երևանում շատ դպրոցներ պետք է փակվեն , բայց Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը շարունակի ընդունել 250 առաջին դասարանցի այն դեպքում, որ մինչ համաճարակն էլ երկհերթ էր : Կամ Ա.Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցն ինչո՞ւ ունի 159 առաջին դսարնցի միայն հայկական դասարաններում , երբ կրկին երկհերթ է :

Ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս դպրոցների մեկ տասնյակից կազմված խմբերի դասերը և ո՞ր երեխաների խումբը պետք է տուժի սրանից :

Հուսամ սա հետևություն է , որ մյուս տարի 3,4 * կրճատվեն նմանատիպ դպրոցների առաջին դասարանցիների հոսքը :

Միակ դպրոցը փաստորեն, որ լիցենզիայի թիվ կրճատվեց, դա ժամանակին ամենամեծ արտոնություն ունեցող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցն էր։

Տարոսը մնացածին: Առանց այն էլ Երևան քաղաքում դեռ շարունակվում է «լյուբիմչիկ» տնօրեն և արտոնյալ դպրոց հոգեբանությունը :

  • Կիսվել: