շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան,  բռնություն կիրառել նրա նկատմամբ

Երևանում բարձրաստիճան ոստիկանը հրկիզել է նախկին մտերմուհու ավտոմեքենան, բռնություն կիրառել նրա նկատմամբ

Այսօր՝ ապրիլի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:35-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Մոլդովական փողոցի շենքերից մեկի բնակչուհուց, ով հայտնել է, որ մոտ 20 րոպե առաջ իր նախկին ծանոթը անհիմն հարվածել է իրեն, պատճառելով մարմնական վնասվածք:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ահագանգով ժամանել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ ահազանգողը եղել է 36-ամյա Հերիքնազ Գ.-ն, իսկ նրան հարվածել ու վնասվածք է պատճատել Երևանի բնակիչ, 43-ամյա Արման Հ.-ն: Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկութուններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվող Արման Հ.-ն ոստիկանության բարձրաստիճան սպա է, ով մեկ շաբաթ առաջ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի տեղակալի պաշտոնից, իսկ սա նրա կողմից առաջին դեպքը չէ: Այս տարվա մարտի 5-ին Հերիքնազ Գ.-ն ահազանգել էր ոստիկանություն, որ իրենց շենքի բակում կայանված, իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենան հրկիզել են:

Այդ օրը նշված հասցե են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Գրիգորյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Իգոր Մեսրոպյանը:

Արդեն տեղում Հերիքնազ Գ.-ն ոստիկաններին հայտնել էր, որ ավտոմեքենան հրկիզել է Արման Հ.-ն և նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ավտոմեքենայի հրկիզման փաստով նյութեր են նախապատրաստվել, սակայն բարձրաստիճան ոստիկանը, ով առաջին հերթին ինքը պետք է պահեր օրենքի տառը, ինքն է անօրիկանականություն գործում և գուցե այնքան վստահ է իր ուժերին, որ երեկ հերթական անգամ ոտնձգություն է կատարել քաղաքացուհու նկատմամբ:

Մնում է, այս անգամ ոստիկանության Նոր Նորի բաժնի ղեկավարությունը օբյեկտիվ նախաքննություն կատարի, որպեսզի բարձրաստիճան ոստիկանը չշարունակի կատարել հակաօրինական գործողություններ: 

  • Կիսվել: