չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանում բախվել են Mercedes G 63-ն ու BMW-ն. BMW-ն հայտնվել է գազոնում՝ բետոնե սյուների արանքում

Երևանում բախվել են Mercedes G 63-ն ու BMW-ն. BMW-ն հայտնվել է գազոնում՝ բետոնե սյուների արանքում

Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան և Զորավար Անդրանիկ փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes G63 մակնիշի 01 ZA 001 համարանիշի և BMW մակնիշի 92 OZ 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ գազոնում՝ բետոնե էլեկտրասյուների արանքում:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասպանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ՃՈ տեսուչները, ովքեր պարզում են վարորդների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: 

  • Կիսվել: