հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Երևանում բախվել են Honda մակնիշի ավտոմեքենան ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում բախվել են Honda մակնիշի ավտոմեքենան ու Honda մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 26-ին Երևանում՝ Մաշտոցի պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենայի և մոտոցիկլի բախման փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 13։50-ի սահմաններում նշված հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Անդրանիկ Գ-ի վարած Honda մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ՝ 37-ամյա Արմեն Ս-ի վարած Honda մակնիշի մոտոցիկլը։ Վթարի հետևանքով Արմեն Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլավար Արմեն Ս-ն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես որակի ապահովման ղեկավար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: