Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը (տեսանյութ)
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բացման հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Ենգիբարյանի արվեստը գնահատող երևանցիներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Ըստ աղբյուրի՝ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:
Քաղաքապետրանից նաև հայտնում են, որ պուրակի տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ: