Միջազգային ակցիա Գյումրիում «Հիշողության պուրակ» խորագրով՝ նվիրված Հաղթանակի 80-ամյակին
Գյումրիում այսօր անցկացվել է միջազգային ակցիա՝ «Հիշողության պուրակ» խորագրով, որը նվիրված է Հաղթանակի 80-ամյակին, հայտնում է Ռուսական տունը։
Նշվում է, որ միջոցառմանը մասնակցել են դպրոցականներ, ուսանողներ, հասարակական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը և ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ալեքսանդր Բեզբորոդովը:
Ինչպես հաղորդվում է՝ միջոցառումը դարձավ երկու եղբայրական ժողովուրդների՝ հայ և ռուս ժողովուրդների հանդիպման ևս մեկ առիթ։