Երևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը
Երևանի ավագանին որոշում է կայացրել մայրաքաղաքում հավերժացնել հայ նշանավոր դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի հիշատակը:
Կենտրոն վարչական շրջանում՝ Չարենցի փողոցի 40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարևանությամբ գտնվող պուրակն այսուհետ պաշտոնապես կանվանակոչվի «Հրաչուհի Ջինանյանի անվան պուրակ»:



