ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան են տեղադրել․ 24 ժամ կմնան Մաշտոցի պուրակում

Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները վրան են տեղադրել․ 24 ժամ կմնան Մաշտոցի պուրակում

՛՛Քաղաքացու որոշում՛՛ սոցիալ-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Սուրեն Սահակյանն ու ակցիայի մյուս անդամները Մաշտոցի պուրակում վրան են տեղադրել։ Այս մասին տեղեկանում ենք Սահակյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից:

Նա նշել է. ՛՛Վրանը տեղադրելուց հետո 24 ժամ լինելու ենք Մաշտոցի պուրակում, քաղաքացիները կարող են մոտենալ, մասնակցել քննարկումների՛՛։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանները կեսգիշերին Մաշտոցի պուրակից բերման էին ենթարկել Սուրեն Սահակյանին, Վահագն Մինասյանին ու Հայկ Սահակյանին։

Նրանք փորձում էին վրան տեղադրել, որպեսզի առաջիկա շաբաթն անցկացնեն շուրջօրյա հանդիպում-քննարկումներով։ Այդ քննարկումների նպատակը, ըստ նրանց, նախաձեռնող շտաբի ձևավորումն է՝ Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու նպատակով։

Նշենք, որ ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

  • Կիսվել: