երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանում անչափահասը Nissan X-Trail-ով «Բեսթ լայֆ» ԲԿ-ի մոտ բախվել է կայանված Hyundai Elantra-ին, վերջինն էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. կա վիրավոր

Երևանում անչափահասը Nissan X-Trail-ով «Բեսթ լայֆ» ԲԿ-ի մոտ բախվել է կայանված Hyundai Elantra-ին, վերջինն էլ բախվել է կայանված Porsche Cayenne-ին. կա վիրավոր

Երեկ՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում Ֆանարջյան փողոցում՝ «Բեսթ լայֆ»  բժշկական կենտրոնի դիմաց, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Hyundai Elantra-ն էլ բախվել է կայանված Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետևանքով 1 հոգի, բժշկական օգնություն ստանալու նպատակով, տեղափոխվել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նորայր Սարգսյանն ու Խաչատուր Պետրոսյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ,  անչափահաս Արթուր Ս.-ն։

Պարեկային ծառայությունը պարզում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: