չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանում 5-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

Երևանում 5-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան նշված փողոցի բնակիչ, 5-ամյա Բ. Պ.-ն է, ով անզգուշաբար իրենց տան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: