շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Երեւանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Երեւանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 23-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծերենցի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված տանը (200 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։03-ին, մարվել՝ 18։17-ին։

Մասամբ այրվել են տան երեք սենյակների (70 քմ) գույքը եւ կենցաղային իրեր:

 

  • Կիսվել: