ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանի քաղաքապետին դուր են եկել իր հայտարարության շուրջ քաղաքացիների հումորները․ Նույնիսկ Քիմ Քարդաշյանին են հարցրել

Երևանի քաղաքապետին դուր են եկել իր հայտարարության շուրջ քաղաքացիների հումորները․ Նույնիսկ Քիմ Քարդաշյանին են հարցրել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անցկացնում է գործակարգավարական խորհրդակցություն, որի մեկնարկին անդրադարձել է իր վերջին հայտարարության վերաբերյալ արձագանքներին: Հիշեցնենք, որ խոսքը Երևանի 12 վարչական շրջաննեում տեղադրված համակարգի մասին է, որը հնարավորություն է տալիս ամեն առավոտ ժամը 7-ին հնչեցնել Երևանի հիմնը: Նա ասել է, որ ուրախալի է, որ քաղաքացիները Երևանին մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում և Երևանում տեղի ունեցող իրադարձությունների մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում, դա շատ գովելի է համարել ու հավելել.

Նա համոզմունք է հայտնել, որ նույն ջանասիրությամբ համատեղ մեկս մյուսին նկատողություն ենք անելու փողոցում, ասելու ենք՝ ինչու՞ եք աղբը թափում, կանգառը փչացնում:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, մանրամասնել է, որ Երևանի աշտարակում ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը՝ Էդգար Հովհաննիսյանի երաժշտությամբ և Պ. Սևակի բառերով:

Վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որով այդ ղողանջները հնչում են, քաղաքապետի կարծիքով, դա Երևանի համար լավ կոլորիտ է: Ինչ վերաբերում է նրան, որ զանգերը խանգարում են տարբեր մարդկանց, առավոտյան ժամը 7-ից արթնացնում են, նա նշեց, որ այդ թեմայով հումորները շատ լավն էին:
«Նույնիսկ Քիմ Քարտաշյանին էին հարցրել, թե ինչ կարծիք ունի, հումորները շատ լավն էին: Մի բան կցանկանայի նշել, որ համակարգը իմ հայտարարությունից առաջ 25 օր է՝ աշխատում էր, և վստահ եմ, որ իմ հայտարարությունից հետո մարդիկ նույն ձև արթնացել են, և իրենց կյանքում շատ բան չի փոխվել, պարզապես հայտարարել եմ, որ աշխատում եմ»,-ասել է նա:

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտարարել քաղաքացիներին, որ անտարբեր չեն Երևան քաղաքի նկատմամբ:

  • Կիսվել: