ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից

Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ կանգնակների տեղադրումից

Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հարակից հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է:

Խնդիրը լուծելու և ճանապարհային անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը՝ ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում:

Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:

Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակների տեղադրումից: Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:

  • Կիսվել: