չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի քաղաքապետարանն ընդունում է ոլորտային բարեփոխումների առաջարկներ

Երևանի «Տեղական բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների նոր ծրագիրը մշակելու նպատակով Երևանի քաղաքապետարանն ընդունում է առաջարկներ՝ ուղղված հետևյալ ոլորտների բարեփոխմանը.

-    աղբահանություն,

 

-    հասարակական տրանսպորտ,

-    զբոսաշրջություն,

-    առողջապահություն,

-    բնակչությանը մատուցվող ծառայություններ,

-    կայուն սոցիալական միջավայրի ապահովում,

-    մասնակցային կառավարում,

-    կանաչ տնտեսություն,

-    նշեք Ձեր կողմից առաջարկված ոլորտը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված առաջարկները պետք է համապատասխանեն Բաց կառավարման գործընկերության սկզբունքներին, բարելավեն հանրային և համայնքային կառավարման ոլորտը, այն դարձնեն առավել քաղաքացիակենտրոն, թափանցիկ, նորարար, հաշվետու և մասնակցային:

Առաջարկները կարող են ներկայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 16-ը՝ ուղարկելով [email protected]  էլեկտրոնային հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 011 514 456 հեռախոսահամարին:

  • Կիսվել: