հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երեւանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում տեխզննման աշխատանքները դեռ շարունակվում են

Երեւանի մետրոպոլիտենի որոշ կայարաններում տեխզննման աշխատանքները դեռ շարունակվում են

Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթեւ Խաչատրյանը infoPort.am-ին հայտնեց, որ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ», «Երիտասարդական», «Մարշալ Բաղրամյան», «Բարեկամություն» կայարաններում տեխզննման աշխատանքներն ավարտվել են։

Այդ կայարաններում ռումբ չի հայտնաբերվել, բայց դրանք դեռեւս չեն բացվի։
«Մնացած կայարաններում սակրավորական աշխատանքները շարունակվում են, բոլոր կայարանների մուտքերը կբացվեն զուգահեռաբար»,- նշեց Խաչատրյանը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 20-ին՝ ժամը 12։57-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը: Ժամը 13։30-ին Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր ։ Ուղևորներն ու աշխատակազմը տարահանվել էին։

  • Կիսվել: